Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Տաշքենդում

Գասպարյանն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող թենիսի մրցաշարում։ Հայ մարզուհին 6:4, 4:6, 6:4 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի ներկայացուցիչ Ստեֆանի Ֆյոգելի նկատմամբ։ Պայքարը տեւել է 2 ժամ 9 րոպե։

Մարգարիտա Գասպարյանը քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ։

Գասպարյանն այս մրցաշարի անցած տարվա հաղթողն է։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին։