Կարեն Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակիչում

Gerry Weber Open-ի մրցանակային հիմնադրամը 2,2 միլիոն եվրո է

Գերմանիայի Հալե քաղաքում շարունակվող թենիսի ATP շարքի մրցաշարի (Gerry Weber Open) քառորդ եզրափակիչում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մրցեց իտալացի Մատեո Բերետինիի հետ եւ պարտություն կրեց երկու սեթում՝ 2:6, 6:7 (4։7)։ Պայքարը տեւեց 1 ժամ 31 րոպե։

Բերետինիի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Դավիդ Գոֆենը, որը 3։6, 6։1, 7։6 (7։3) հաշվով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի նկատմամբ։

Gerry Weber Open-ի մրցանակային հիմնադրամը 2,2 միլիոն եվրո է։