Սովորություններ, որոնք կօգնեն ձեզ զարգացնել հոգեբանական տոկունությունը

Թիմային աշխատանքը և վստահությունը հաջողությունների հիմքն են
  1. Կտոր-կտոր կերեք փղին

Սա հաջողված պլանավորման և նպատակներին հասնելու տեխնիկան է: Մի թիմում արդյունավետ աշխատելու համար հարկավոր է

հասկանալ, թե ինչպե՞ս է ձեր փոքր ներդրումն օգնում  ամբողջ թիմին շարժվել դեպի նպատակի իրականացումը:

Դրա համար անհրաժեշտ է մեծ նպատակը բաժանել փոքր մասերի և քայլ առ քայլ հասնել հաջողության:

Այս մարտավարությունն աշխատում է կյանքի բոլոր բնագավառներում: Եթե դուք անընդհատ մտածեք միայն վերջնական նպատակի

մասին, դուք միշտ կլինեք ամպերի մեջ և կտխրեք, որ իրականում դուք ոչինչ չունեք: Հակառակ դեպքում, եթե դուք կենտրոնանաք

միայն փոքր խնդիրների վրա, դուք չեք կարողանա տեսնել մեծ պատկերը, և ձեզ կթվա, որ դուք դոփում եք մեկ տեղում:

Անհրաժեշտ է համատեղել երկուսն էլ: Սկսեք փոքր քայլերից, բայց մի մոռացեք, թե ինչ նպատակ եք հետապնդում:

  1. Վիզուալիզացրեք հաջողությունը

Ահա, թե ինչ է անհրաժեշտ ճիշտ վիզուալիզացիայի համար՝

  • Ամեն ինչ պատկերացրեք, որքան հնարավոր է, պարզ և հստակ:
  • Պտտեք գործողությունները ձեր մտքումորպեսզի հասցնեք դրանք մեխանիկական կատարման:
  • Եղեք լավատեսՄի մտածեք անհաջողությունների մասին և պատկերացրեքոր ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է:
  • Հիշեք հետևանքների մասինԴուք չեք ցանկանում հիասթափեցնել ձեր սիրելիներին, կամ վախենում եք ձեր
  •  հետագա համբավի համարԵթե կարծում եքոր այնքան էլ չեք վստահում ձեր ոգու ուժինպատկերացրեք
  •  ձեր ձախողման հետևանքներըԴա կօգնի ձեզ:

Նախքան հաջորդ կարևոր իրադարձությունը, նախապես մտածեք ձեր գործողությունները և պատկերացրեք,

թե ինչպես ամեն ինչ կստացվի:

  1. Սովորեք ղեկավարել ձեր զգացմունքները

Այստեղ օգնում է 4, 4, 4 մեթոդը՝ շնչեք 4 վայրկյան, արտաշնչեք 4 վայրկյան և կրկնեք այս ամենը 4 անգամ:

Այս մեթոդը նման է մեդիտացիայում օգտագործվող շնչառական վարժություններին: Դրա էությունը նույնն է` օգնել ձեզ հանգստանալ:

Բոլորը գիտեն, որ շտապելիս հնարավոր չէ որոշումներ կայացնել, բայց գործնականում դա կառավարելն  այնքան էլ հեշտ չէ:

Հաջորդ անգամ, երբ դուք հայտնվեք սթրեսային իրավիճակներում, մի քանի րոպե դադար տվեք, կենտրոնացեք շնչառության վրա:

  1. Փոխեք ձեր վերաբերմունքը

Ինչպես գիտեք, մի բաժակը կարող է կիսով չափ դատարկ կամ կիսով չափ լի  լինել: Միայն ինքներս կարող եք որոշել, թե ինչպես եք

ուզում տեսնել կյանքը: Հոգեբանորեն տոկուն մարդիկ փորձում են դրական կողմեր գտնել ամեն ինչում: Ինչո՞ւ, քանի որ նրանք

գիտեն, որ բացասական մոտեցումը չի օգնի նրանց հասնել իրենց նպատակներին ավելի արագ: Դա միայն կխանգարի:

Իրավիճակի վերաբերյալ ձեր վերաբերմունքը փոխելու ունակությունը չափազանց կարևոր է հաջողված մասնագիտական կյանքի համար:

Ի վերջո, երբ մենք լավատես ենք, մեր մոտիվացիան աճում է, և մենք ավելի ենք ներգրավվում աշխատանքային գործընթացներում:

  1. Վայելեք փոքր հաղթանակները

Մի մոռացեք ուրախացնել ձեզ: Դադարեք ինքներդ ձեզ տանջել՝ ասելով, որ դեռ ոչինչ չեք արել: Հակառակ դեպքում, ժամանակի

ընթացքում պարզապես սկսում է թվալ, որ դուք երբեք որևէ բան չեք անի: Մոտիվացիան կընկնի, իսկ  դուք միայն կհոգնեք և կզայրանաք:

Մի պահ կանգ առեք և մտածեք այն մասին, թե ինչ եք արել ձեր նպատակին հասնելու համար: Նշեք փոքր հաղթանակները:

Դրական էներգիան կօգնի ձեզ հաղթահարել ցանկացած խոչընդոտ:

  1. Ստեղծեք ճիշտ միջավայր

Թիմային աշխատանքը և վստահությունը հաջողությունների հիմքն են: Կարևոր չէ, թե որքան տաղանդավոր եք կամ հաջողակ,

միայնակ դուք չեք կարողանա հասնել նույն արդյունքներին, ինչպես մյուսների հետ համագործակցելիս:

Շփվելով մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր տեսակետները և շահերը՝ դուք արագ կզարգանաք և կբարելավեք ձեր դիրքը:

Ամենակարևորը՝ գտեք մարդկանց, ովքեր նման են ձեզ, բայց ունեն այլ հետաքրքրություններ ևս:

Սա կօգնի անընդհատ սովորեցնել իրար: