Շիրակի մարզում ոլորաններում Opel Zafira-ն 80 մետր գլորվել է ձորը. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 02:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

վթար

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի - Բավրա հատվածի 12-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ 41-ամյա Աշոտ Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 80 մետր գլորվել ձորը:

վթար

Ուղեւորներ 48-ամյա Սիրանուշ Ս.-ն, 59-ամյա Վարսենիկ եւ 54-ամյա Ռուզաննա Գ.-ները, 62-ամյա Ռուզաննա Մ.-ն, 30-ամյա Աշոտ Ա.-ն եւ 29-ամյա Արթուր Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնը: