ԱՄՆ-ում նավ է այրվել. Կա առնվազն 34 զոհ

Զոհերի մասին հայտնել են Վենտուրայի իշխանությունները, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ափերին նավ է այրվել, ինչի արդյունքում առնվազն 34 զոհ կա: Այս մասին հայտնում է  KTLA-ը:

Զոհերի մասին հայտնել են Վենտուրայի իշխանությունները, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը:

ԱՄՆ իշխանությունները հայտնում են, որ դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Թե քանի մարդ է եղել նավում միջադեպի պահին, դեռ հայտնի չէ: