Եթե վարչապետի այցի չեղարկման պատճառը սա է, ուրեմն չմեկնելը ճիշտ է. Սարգսյան

Եթե երկրորդ աշխարհամարտի հիմնական հաղթողներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն մասնակցում, ի՞նչ իմաստ ունի մեր մասնակցությունը

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է.

«Չգիտեմ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի մեկնում Լեհաստան, բայց Մերկելն ու Մակրոնը նույնպես կարծես թե չեն մեկնելու, Թրամփը չեղարկել է նախապես պլանավորված այցը, Պուտինին էլ չեն հրավիրել:

Եթե երկրորդ աշխարհամարտի հիմնական հաղթողներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն մասնակցում, ի՞նչ իմաստ ունի մեր մասնակցությունը: Մանավանդ, եթե ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանը հրավիրված չէ:

Եվ, եթե վարչապետի այցի չեղարկման պատճառը սա է, ուրեմն չմեկնելը ճիշտ է»: