Տղե՛րք, ժամանակին որ հայաթ իջնեիք, հիմա սենց բաներ չէիք գրի. Փաստաբան

Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան գրառումամբ անդրադարձել է օրենքով գողերի մասին նոր օրենքին

Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրենք նոր Հայաստանի.

«Սույն գլխի իմաստով քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է ԻՐ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն»։

Տղե՛րք, էդ որ գրել եք «իր կողմից սահմանված վարքագծի կանոններ», էդ սահմանողին եք գտնելո՞ւ:

Տղե՛րք, ժամանակին որ հայաթ իջնեիք, հիմա սենց բաներ չէիք գրի։ Ոնց որ առասպելական Հերակլեսը լինեք, ոչ պակաս առասպելական դևերի հետ կռվելիս։

Բայց, այնուամենայնիվ, եթե էդ վարքագծի կանոնները սահմանած «ՆԱ»-ն իմանաք ով է, խաբար կանեք մենք էլ իմանանք էլի»: