Վախենում եք կրակեք․ մեր «Ալֆան» ու հատուկջոկատայինները Փանոսի անվտանգությունն են հսկում կառավարության շենքում

Նիկոլին Էդիկ Անդրեասյանի՞ց են պաշտպանում, որ հանկարծ չասի՝ այ … տղա, էս ինչ ես անում
Live24.am-ը ներկայացնում է

1

Վարչապետ եղած ժամանակ ի՞նչ արեց, որ վարչապետի ԺՊ լինելով ինչ անի: Այդ մարդը Ձախորդ Փանոսն է, Քաջ Նազարն է, Ցռան Վերգոն է, նա համատեղելի չէ երկրի կառավարման եւ անվտանգության հետ, նա չարիք է մարդկանց գլխին, կինետիկ բացասական էներգիայով լեցուն պատուհաս, գիտությանն անհայտ կենդանի օրգանիզմ: Նա պետք է հեռացվի եւ հենց հիմա: Մեկ ամիս հետո, չի բացառվում, այլեւս իմաստ չեն ունենա այս արտահերթ ընտրությունները: Ի՞նչ ԱԺ ընտրես, ի՞նչ նոր իշխանություն, ո՞ւմ համար… Մի քիչ էլ սպասենք՝ Ալիեւն այդ մարդուն Էրմանիստանի կամ Արեւմտյան Ադրբեջանի մարզպետ կնշանակի: Այնպես որ՝ Փաշինյանին, եթե ոչ հենց այսօր, ապա վաղը, մյուս օրը պետք է մի հնարով հեռացնել իշխանությունից: Այլ խոսքով ասեմ՝ սիկտիր անել կառավարության շենքից:

Քանի՞ հոգով են ադրբեջանցիները հատել մեր սահմանները Գեղարքունիքում եւ Սյունիքում: Հասկացանք, վախենում եք կրակեք: Իսկ ո՞ւր են մեր հատուկջոկատայինները, ո՞ւր է, այսպես կոչված, «Ալֆան», եւ ինչո՞ւ առանց մի կրակոցի չեն չեզոքացնում մեր տարածքներում զբոսնող թշնամուն: Բայց դուք եկեք կառավարության շենք ու տեսեք, թե ինչպես են այդ հատուկջոկատայինները հսկում մեր Ձախորդ Փանոսի անվտանգությունը: Ցիրկ չի՞ սա:

Նիկոլին Էդիկ Անդրեասյանի՞ց են պաշտպանում, որ հանկարծ չասի՝ այ … տղա, էս ինչ ես անում:

Հայ, հայ, հայ, Նիկոլը ԱԽ նիստ է հրավիրել եւ դիմում է ՀԱՊԿ-ին: Վայ, միամիտներ: Լսե՞լ եք նրա դիմումը: Առաջարկում է՝ ակտիվացնել ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ խորհրդակցությունները՝ կապված սահմանային միջադեպի հետ: Ապուշություն՝ բառիս բուն իմաստով: Եղբայր, դու արդեն ունես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որտեղ հստակ ասված է, որ կազմակերպությունը ստիպված կլինի միջամտել: Դրանից հետո դու ի՞նչ խորհրդակցությունների կոչ ես անում:

2018 թվականի ապրիլին Հայաստանում իշխանության է բերվել մի ուժ, որ հստակ հանձնարարական է ունեցել՝ «լուծել» Արցախի հարցը, Սյունիքով կապել երկու թուրքական պետությունները, սպառնալիք ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար: Եվս մեկ ամիս, եւ ՀՀ ժամանակավոր իշխանություններին կհաջողվի իրականություն դարձնել այդ ամենը:

Արտահերթ ընտրությունները, որ մեր առաջ են նետել Փաշինյանն ու իր խունտան, ոչ այլ ինչ են, եթե ոչ ժամանակ շահելու միջոց: Չի կարելի այլեւս խաբվել ու խաբել ժողովրդին: Երեւի հիմա պետք է բանակն ազատել ողորմելի վաղարշակների ճիրաններից, փրկել հայրենիքը եւ, անշուշտ, դավաճանության որջի վերածված Երեւանը կրկին դարձնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում