Նաստյա Կամենսկիխն անկեղծ լուսանկարով հունից հանել է Պոտապին

Լուսանկարներին առաջիններից մեկն արձագանքել է նրա ամուսինը՝ պրոդյուսեր Պոտապը։ «Նաստ, մարշ տուն»,- գրել է նա՝ կրակի տեսքով սմայլիկներ օգտագործելով

Նաստյա Կամենսկիխին հաճախ են քննադատում անկեղծ լուսանկարների պատճառով։ Նա արդեն ուշադրություն չի դարձնում հեյթերների վրա եւ շարունակում է երկրպագուներին ուրախացնել կիսամերկ լուսանկարներով։ Այս անգամ երգչուհին ինտիմ ֆոտոշարքի է մասնակցել ու սեւ բոդի կրել։

Թխահեր գեղեցկուհին գայթակղիչ սեւ բոդի է կրել, որն ընդգծել է նրա կազմվածքը։ «Ես քո երազանքն եմ»,- կադրերի մեկնաբանություններում գրել է Նաստյան։

Լուսանկարներին առաջիններից մեկն արձագանքել է նրա ամուսինը՝ պրոդյուսեր Պոտապը։ «Նաստ, մարշ տուն»,- գրել է նա՝ կրակի տեսքով սմայլիկներ օգտագործելով։

Աստղային զույգի որոշ երկրպագուներ նկատել են, որ ամնուսնացած կինը չպետք է այդպիսի անկեղծ կադրեր հրապարակի։ «Պոտապը դեմ չէ՞ այդքան անկեղծ լուսանկարներին», «Սրանք լուսանկարներ են ամուսնու հետ ինտիմ զրույցի համար։ Ոչ թե Instagram-ի համար», «Նաստյա, դու խելագարվել ես։ Քեզ երեխաներ են բաժանորդագրված»,- զայրացել են հետեւորդները։ Մյուսները ոչ մի ամոթալի բան չեն տեսել եւ գեղեցկուհուն բազմաթիվ հաճոյախոսություններ են արել, գրում է  NEWS.am STYLE