Քիթ Հարինգթոնը կնկարահանվի Marvel-ի ֆիլմում

Դերասանը նույնպես հրաժարվում է մեկնաբանել ու մանրամասներ ներկայացնել նախագծի մասին

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը նկարահանվի Marvel-ի նոր ֆիլմում: Այս մասին հայտնել է Disney-ը՝ նոր նախագծերի ներկայացման ժամանակ: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Դերասանը նույնպես հրաժարվում է մեկնաբանել ու մանրամասներ ներկայացնել նախագծի մասին:

Հիշեցնենք, որ Քիթ Հարինգթոնը «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում մարմնավորում էր Ջոն Սնոուին: