Արցախի իշխանական էլիտան կոալիցա է կազմում, որ կանխի Արայիկ Հարությունյանի հաղթանակը

Այս ուժերի նախագահի միասնական թեկնածուն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի գործող իշխանական էլիտան՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, ցանկանում է ստեղծել նոր կոալիցիա, որը 2020թ. խորհրդարանական ընտրություններին հանդես կգա նախագահի միասնական թեկնածուով եւ պատգամավորի թեկնածուների միասնական ցուցակով:

Այս կոալիցիային կարող են մաս կազմել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, Արցախի պահպանողական կուսակցությունը, որի ղեկավարը Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն է, եւ իշխանության աջակցությամբ ստեղծված էլի մի քանի կուսակցություններ:

Այս ուժերի նախագահի միասնական թեկնածուն Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն է: Նրա թեկնածությունը կպաշտպանեն նաեւ նախկին եւ ներկա ուժայիններ, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը:

Այս համախմբման նպատակը Արայիկ Հարությունյանի հաղթանակը կանխելն է, ով ունի Արցախի ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների աջակցությունը: Ավելին՝ այս ուժերը փորձելու են հասնել նրան, որ Հարությունյանը ընդհանրապես հրաժարվի նախագահի թեկնածու առաջադրվելուց, եւ հանդես գա իրենց թեկնածուի պաշտպանությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում