Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ժողովրդին արհամարհեց. բնակիչ

Մենք ենք հեղափոխություն արել, ու չենք թողնի որ Տիգրան Ավինյանի նման մարդիկ որոշում կայացնեն

Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը ժողովրդին արհամարհեց: Այս մասին Ջերմուկում հայտարարեց տեղի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ ժողովրդին արահամարհում են նաև պատգամավորները:

Այս պահին վարչապետը Ջերմուկում է ու շրջում է բնակարաններում, լսում քաղաքացիներին, թե ինչ են մտածում Ամուլսարի մասին:

Վարչապետին դիմավորած քաղաքացիները դժգոհ մնացին, որ վարչապետը չմնաց, որպեսզի զրուցի իրենց հետ:

Մեկ այլ քաղաքացի ասաց, որ ինտերվյու չի տալու, քանի որ իր ասածը չեն լուսաբանել. «Հայտնի մարդու օրը 40 օր է: Մենք ենք հեղափոխություն արել, ու չենք թողնի որ Տիգրան Ավինյանի նման մարդիկ որոշում կայացնեն»: