Հռոմից՝ սիրով. Լիա Զախարյանի ամառային լուսանկարները

Նա ջինսե շորտ էր ընտրել, որը համադրել էր տոպի հետ

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Իտալիայում:

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում Լիան սեւ հագուստ է կրում: Նա ամառային կերպարն ամբողջացրել է նույն երանգի լայնեզր գլխարկով: Դերասանուհին նախապատվություն է տվել մեղմ շպարին եւ ոսկեգույն ականջօղեր ընտրել։ «Հռոմից՝ սիրով»,- լուսանկարը մակագրել է Լիան։

Ավելի վաղ դերասանուհին կրկին կիսվել էր հանգստի ընթացքում արված կադրերով։ Լիան ոճային կերպարում էր։ Նա ջինսե շորտ էր ընտրել, որը համադրել էր տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին փոքրիկ պայուսակն ու ամառային կոշիկները։