Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հուշարձանը. ներկա էին Աննա Հակոբյանն ու ՊՆ փոխնախարարը

Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության գաղափարը

Մեծամորում այսօր`օգոստոսի 12-ին, բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի և մյուս զինծառայողների հուշարձանը:

Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների հարազատները, Պաշտպանության փոխնախարար Դավիթ Բալայանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հուշարձանը բացեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության գաղափարը:

«Սաշայի ծնողի ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որ այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ ծառայի»,- ասաց հուշարձանի հեղինակը, գրում է news.am: