Փաշինյանի իշխանության 30 արծաթը

Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է... 30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, թեեւ արդեն ուշ էր, քայլը ձերն է, Սահմանադրության պաշտպաններ

Փաշինյանի իշխանության 30 արծաթը

Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության,որտեղ օրենք,սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը,սպառնալիքը,«ասֆալտին փռելը», մարդկանց խաբելն ու մոլորության մեջ քցելը:

Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը,ինչպես դա արեց՝ պաշարելով Ազգային ժողովը, ապա այժմ՝ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո , նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին:

Բացարձակ իշխանություն ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին:

Ասում է ,եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինու՞մ: 
Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ու՞ր են:

Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է...

30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, թեեւ արդեն ուշ էր:

Քայլը ձերն է, Սահմանադրության պաշտպաններ:

Հ.Գ.
Արժանապատվությունը չի վաճառվում: