Խոշոր վթար Արարատի մարզում

Range Rover-ը գլխիվայր հայտնվել է դաշտում

Արարատի մարզում քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում, ինչի հետեւանքով 4 հոգի վիրավորվել է:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։