Տեսնես, որ էս շոուներն ավարտվեն, այլևս ինչո՞վ են խաբելու մեր համբերատար ժողովրդին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

5 տարին կազմում է 1825 օր:

Ոնց հաշվարկ եմ անում, միևնույնն է՝ մենք այդքան «չարագործ» նշանավոր պաշտոնյա չունենք, որ օրը մեկի լիազորությունները դադարեցնելու կամ ասֆալտին փռելու լուրերով «կերակրեն» դեռ հեղափոխության արդյունքներին սպասող հավատավոր ժողովրդին:

Տեսնես, որ էս շոուներն ավարտվեն, այլևս ինչո՞վ են խաբելու մեր համբերատար ժողովրդին...

Իսկ, եթե ավելի լուրջ, ի՞նչ եղավ տնտեսական հեղափոխությունը, ո՞ր թփի տակ մնացին օտարերկրյա ներդրողները...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից