Սաֆարյան Ստյոպային խորհուրդ եմ տալիս պատրաստել իր բանտային հանդերձանքը

Հավաստիացնում եմ քեզ՝ հեռու չէ այն օրը, երբ դու քո տերերի հետ միասին գնալու ես երկարաժամկետ բանտային հանգստի. Անի Կարապետյան

Չնայած իմ զբաղվածությանը, հարկ եմ համարում գոնե թեթևակի անդրադառնալ չկայացած քաղաքագետ, նիկոլական խմբակի նվիրյալ Ստյոպա Սաֆարյանի վերջին օրերի ջղաձիգ ակտիվությանը:
<<Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի>> համաժողովից հետո սույն Սաֆարյանը ընկել էր ցնցումների մեջ և հեգնել, թե՝ <<ինչպիսի անարդարություն, Անի Կարապետյանը, տիկին Աստղիկը և մյուսները այդքան պայքարեն Քոչարյանի համար, իսկ համաժողովի առաջին շարքերում կանգնեն այլ մարդիկ>>:
Մտքի գիգանտ Ստյոպիկ, դու ավելի լավ կանես՝ մտահոգվես քո մշուշոտ ապագայի մասին և հենց այժմվանից սկսես պատրաստել քո բանտային հանդերձանքը: Հավաստիացնում եմ քեզ՝ հեռու չէ այն օրը, երբ դու քո տերերի հետ միասին գնալու ես երկարաժամկետ բանտային հանգստի: 
Ինչ վերաբերում է իմ՝ որերորդ շարքերում կանգնելուն, ասեմ, որ նման թայֆաբազ հարցեր լինում են ձեզ նման քաղաքական որբերի բանդաներում, մինչդեռ մեզ մոտ <<իմ>> ու <<քո>> չկա, բարձր ու ցածր կանգնած մարդիկ չկան, մենք գաղափարի համար պայքարող մարտիկներ ենք, այլ ոչ թե փողոցից եկած խուժաններ: