Ողբերգական վթար Շիրակի մարզում․ երկու հոգի մահացել է

Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա երկու զոհ և մեկ տուժած:

Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: