Կարծում եք, ես հիմա՞ր եմ

Վլադիմիր Զելենսկին պահանջել է Պետական ֆիսկալ ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ալեքսանդր Վլասովից հրաժարականի դիմում գրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է Պետական ֆիսկալ ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ալեքսանդր Վլասովից հրաժարականի դիմում գրել:

Պատճառն այն է, որ Վլասովը չի կատարել նախագահի առաջադրանք, իսկ ներկայացրած պատճառաբանությունը չի բավարարել երկրի ղեկավարին:

«Կարծում եք, ես հիմա՞ր եմ»,-բարկացել է Զելենսկին:

Նշենք, որ նախագահը կարգադրել էր աշխատանքից ազատել մի պաշտոնյայի, սակայն Վլասովը չէր արել դա: