Հուլիսի 8-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ աշխատակազմի հետ նշել է իր ծննդյան օրը

Հրայր Թովմասյանը  ՍԴ աշխատակազմին համեմատել է իր ընտանիքի հետ, ասել, որ ծննդյան տարեդարձը սովորաբար նշում են ընտանիքի հետ

Մինչ իրավաբանները բանավիճում են, թե կա՞, արդյոք, ճգնաժամ Սահմանադրական դատարանում, թե՞ ոչ, հուլիսի 8-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՍԴ աշխատակազմի հետ նշել է իր ծննդյան օրը։ 
Մեր տեղեկություններով՝ Հրայր Թովմասյանը  ՍԴ աշխատակազմին համեմատել է իր ընտանիքի հետ, ասել, որ ծննդյան տարեդարձը սովորաբար նշում են ընտանիքի հետ։ Սահմանադրական ճգնաժամի, նրա հնարավոր հանգուցալուծման մասին նա բացարձակ ոչինչ չի հայտնել, նա իր վերջին դիրքորոշումը այդ հարցերի մասին հայտնել է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։