Կիպրոսը Թուրքիային մեղադրել է իր ինքնիշխանության խախտման մեջ

Վերջին 2 ամսում «Յավուզ» հորատիչ նավը երկրորդն է, որն ուղարկվել է Կիպրոս: Եվս մեկ նավ՝ «Ֆաթիխ»-ը, գտնվում է Կիպրոսի արեւմտյան ափում մայիսի սկզբից

Կիպրոսը Թուրքիային մեղադրել է իր ինքնիշխանության խախտման մեջ: Այս մասին ասվում է Կիպրոսի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ՝ կապված Անկարայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթի եւ գազի հորատման համար երկրորդ նավ ուղարկելու հետ, հաղորդում է Reuters-ը:

«երկրորդ նավի ուղարկումը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի կողմից Կիպրոսի ինքնիշխանության խախտում»,- ասված է հայտարարության մեջ, գրում է news.am:

Վերջին 2 ամսում «Յավուզ» հորատիչ նավը երկրորդն է, որն ուղարկվել է Կիպրոս: Եվս մեկ նավ՝ «Ֆաթիխ»-ը, գտնվում է Կիպրոսի արեւմտյան ափում մայիսի սկզբից: