6 ախտանշան, որոնք վկայում են սրտային անբավարարության մասին

Սրտային անբավարարության ֆոնին նվազում է երիկամների ակտիվությունը, ինչի հետևանքով աղերն ու հեղուկը կուտակվում են օրգանիզմում

Սրտային անբավարարության դեպքում սրտամկանը չի կարողանում արդյունավետ կերպով իրականացնել արյան շրջանառությունը: Սա բավական լուրջ խանգարում է, որը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա և բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը: Սա է պատճառը, որ այս հիվանդությունը հարկավոր է հայտնաբերել հնարավորինս շուտ ու միջոցներ ձեռնարկել բարդություններից խուսափելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 ախտանշան, որոնք կարող են հուշել սրտային անբավարարության մասին:

Հևոց

Սրտային անբավարարության դեպքում արյան շրջանառության խանգարումն առաջին հերթին անդրադառնում է թոքերի վրա: Այս դեպքում հևոց է նկատվում անգամ ամենապարզ գործողությունների դեպքում: Սա է պատճառը, որ այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին:

Ոտքերի այտուցներ

Սրտային անբավարարության ֆոնին նվազում է երիկամների ակտիվությունը, ինչի հետևանքով աղերն ու հեղուկը կուտակվում են օրգանիզմում: Առավել հաճախ այտուցներ են առաջանում ոտնաթաթերի ու կոճերի հատվածում:

Մարսողական խնդիրներ

Ախորժակի վատացումը, սրտխառնոցը, մարսելախանգարումն ու նմանատիվ այլ խնդիրները նույնպես կարող են պայմանավորված լինել սրտային անբավարարությամբ, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել սրտաբանի հետ: Մասնագետների խոսքով՝ նման ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարսողական համակարգի օրգանները չեն ստանում բավարար քանակությամբ արյուն:

Հոգնածություն

Գերհոգնածության զգազողությունն անգամ չնչին ֆիզիկական ակտիվությունից հետո բավական լուրջ ախտանշան է, որը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին: Սրտային անբավարարության դեպքում այն պայմանավորված է նրանով, որ մկանները չեն ստանում բավարար քանակությամբ արյուն:

Հազ

Հազը նույնպես կարող է կապված լինել սրտային անբավարարության հետ: Եթե այն ավելի ուժգին է դառնում պառկած ժամանակ կամ գիշերվա ընթացքում, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Սրտային անբավարարության ժամանակ թոքերում կարող է հեղուկ կուտակվել, ինչն էլ դառնում է նման հազի պատճառ: Սա շատ վտանագավոր ախտանշան է, որը չի կարելի անտեսել:

Սրտի զարկերի արագացում

Մշտապես արագ սրտի զարկերը հուշում են սրտամկանի գերծանրաբեռնվածության մասին, ուստի այս ախտանշանի դեպքում հարկավոր է շատ զգոն լինել ու անհապաղ բուժզննում անցնել:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am: