Զտված գարեջուրը վտանգավոր է մարդու կյանքի համար. գիտնականներ

Մանրամասներ

Զտված գարեջուրը վտանգավոր է մարդու կյանքի համար: Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը, РЕН ТВ-ի փոխանցմամբ` հայտնում է «Journal of Agricultural and Food Chemistry» ամսագիրը:

Աղբյուրի փոխանցմամբ` հետազոտության արդյունքում պարզվել է, որ զտման ընթացքում խմիչքի մեջ ներթափանցում են զանազան ծանր մետաղներ: Մասնավորապես, զտված գարեջուրում, ինչպես նաև գինու մեջ պարունակվում է մկնդեղ, որի բաղադրությունը 8 անգամ կարող է գերազանցել թույլատրելի մակարդակը: