Ամերիկյան ռազմանավը մտել է Սև ծով և շարժվում է Օդեսսայի ուղղությամբ

Նավը մասնակցելու է Sea Breeze-2019 բազմազգ զինավարժանքներին ԱՄՆ-ը ներկայացված է լինելու երկու նավով՝ բացի Carney-ից, այստեղ է լինելու նաև USNS Yuma-ը, որը նոր սերնդի նավ է

Ամերիկյան ռազմածովային ուժերի  USS Carney (DDG 64) նավը մտել է Սև ծով: Այս մասին հայտնում է Իտերաֆքսը՝ հղում անելով իր աղբյուրին:

Ռազմանավը զինված է Tomahawk հրթիռներով, որոնք կարողանում են թիրախներ խցել 1,6 հազար կմ հեռավորության վրա: Հայտնվում է, որ նավը շարժվում է Օդեսսայի ուղղությամբ:

Նավը մասնակցելու է Sea Breeze-2019 բազմազգ զինավարժանքներին: Այն սկսվելու է հուլիսի 1-ին: ԱՄՆ-ը ներկայացված է լինելու երկու նավով՝ բացի Carney-ից, այստեղ է լինելու նաև USNS Yuma-ը, որը նոր սերնդի նավ է: