Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսե է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին

Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսե է 1/8 եզրափակիչից, որտեղ 2։1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին։

1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ է տարել ավստրիացի Դանիել Գաստլի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինի հետ։

ՀԱՕԿ հաղորդմամբ, այսօր գորգ է դուրս եկել  նաև Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), ով մեկնարկային գոտեմարտում 1։5 հաշվով պարտվել է  Ուկրաինայի ներկայացուցիչ Ժան Բելենյուկին։

Եթե Բելենյուկը դուրս գա եզրափակիչ, Մաքսիմը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանա։ Կիսաեզրափակիչում Բելենյուկի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևն է։