Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի սամբոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը կպայքարի ոսկե մեդալի, 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն ու 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը՝ բրոնզե մեդալների համար:
82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 3:1 հաշվով առավելության էր հասել Իտալիայի ներկայացուցիչ Ալեսիո Միկելիի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Գրիգորյանը 1:0 հաշվով պարտության մատնեց Վրաստանի ներկայացուցիչ Բերուլավա Բեսարիոնին եւ կպայքարի ոսկե մեդալի համար:
57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մեկնարկային գոտեմարտում 10։1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուկրաինան ներկայացնող Իվան Պիլիպյակի նկատմամբ: Մանուկյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից: Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:4 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սայան Խիրտեկին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Մեհման Խալիլովը:
Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկավ նաեւ սամբոյի կանանց հավաքականի 48 քաշային կարգի ներկայացուցիչ Ասյա Լալազարյանը, որը կիսաեզրափակիչում պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Նովիկովային, գրում է NEWS.am SPORT:
0Comments