Խարկովում 6-րդ հարկից դուրս գցված Արթուրի վիճակը բարելավվել է

Մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում։

Ուկրաինայի հայերի միության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել Խարկովում 6-րդ հարկից դուրս գցված Արթուրի հետ՝ նշելով, որ նրա առաղջական վիճակը բարելավվել է։

Մեղավորները հայտնաբերվել են։ Հետաքննություն է ընթանում։

Ավելի վաղ live24.amհայտնել էր, որ Ուկրաինայի Խարկով քաղաքում մի քանի ադրբեջանցի ուսանողներ պատուհանից ցած էին նետել հայազգի Արթուր Մարտիրոսյանին, ինչից հետո տղան հայտնվել էր հիվանդանոցում: Արթուրը հրաշքով ողջ է մնացել: 

Ավելի ուշ՝ ուշքի գալով Արթուրը պատմել էր, որ իրեն դուրս նետել են 6 ադրբեջանցի ծանոթներ, որոնց իրերն ինքը դուրս էր նետել սենյակից: