Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է երկրորդ անգամ առաջադրվելու մասին

Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է

Դոնալդ Թրամփը պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը: Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում նա հայտարարել է, որ ոչ ոք այդքան բան չի արել վերջին 2․5 տարում, որքան ինքը: Եվ եթե մեկ անգամ արել է, ապա ևս մեկ անգամ դա կարող է անել:

«Երբեք մի մոռացեք, այս ընտրությունը ձեր մասին է: Սա ձեր ընտանիքի մասին է, ձեր ապագայի և ձեր երկրի ճակատագրի: Մենք մեր քարոզարշավը սկսում ենք լավագույն արդյունքներով, լավագույն օրակարգով և մեր երկրի ապագայի համար միակ դրական տեսլականով»,- Twitter-ում գրել է Դոնալդ Թրամփը:

Թրամփը իր ելույթի սկզբում ասել է, որ հավաքի միջոցառման բոլոր տոմսերը վաճառվել են:

Embedded video

Donald J. Trump@realDonaldTrump

Don’t ever forget - this election is about YOU. It is about YOUR family, YOUR future, & the fate of YOUR COUNTRY. We begin our campaign with the best record, the best results, the best agenda, & the only positive VISION for our Country’s future!

56.5K

28.1K people are talking about this

Twitter Ads info and privacy