Ընթանում է մարտ առանց կանոնների. Պուտին

Նրա խոսքով` միջազգային հարթակում առևտրային պատերազմներ են ընթանում, և մի շարք երկրներ, կիրառելով մարտ առանց կանոնների, փորձում են վախեցնել իրենց մրցակիցներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տնտեսությունում ներկայումս ընթանում է մարտ առանց կանոնների. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մասին նա ասել է Դուշանեբում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով` միջազգային հարթակում առևտրային պատերազմներ են ընթանում, և մի շարք երկրներ, կիրառելով մարտ առանց կանոնների, փորձում են վախեցնել իրենց մրցակիցներին: