ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականն առաջադիմել է

Առաջին եռյակը չի փոփոխվել

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն առաջադիմել է 9 աստիճանով և զբաղեցնում է 97-րդ տեղը: Առաջին եռյակը չի փոփոխվել․ աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան:

  1. Բելգիա - 1746 միավոր
  2. Ֆրանսիա – 1718
  3. Բրազիլիա - 1681
  4. Անգլիա - 1652
  5. Պորտուգալիա - 1631
  6. Խորվաթիա - 1625
  7. Իսպանիա - 1617
  8. Ուրուգվայ - 1615
  9. Շվեյցարիա - 1605
  10. Դանիա - 1589