Փաշինյանը պարտվեց

Մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է. Լուսինե Հարոյան

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը պարտվեց Աբովյանի ընտություններում, այո, հենց Փաշինյանը, ոչ թե անդեմ ու անհայտ ՔՊ դրածոն:

Բոլորի համար էլ պարզ էր, որ ձայն տալու են հենց Փաշինյանին, իզուր չէր քայլերթ կազմակերպել այնտեղ:
Միգուցե սա լուրջ ազդակ կլինի նրա համար հիշելու, որ ստի ոտքերը կարճ են, որ երբ տարիներ շարունակ գոռգոռում ես ընտրություններին վարչական ռեսուրսն օգտագործելու մասին, բայց վարչապետ դառնալուն պես ինքդ ես օգտագործում այն, կամ որ ինչքան էլ ֆեյքերով ու գելլափներով փորձես խեղաթյուրել իրականությունը, իբր դեռ բարձր վարկանիշ ունես և փորձես մարդկանց հիմարի տեղ դնել, միևնույնն է, մարդիկ հիմար չեն, ու քո վարկանիշն անխուսափելիորեն գահավիժում է:

Հուսով եմ, Փաշինյանը ճիշտ եզրակացություններ կանի այս պարտությունից, ոչ թե կգլորվի դեպի բռնապետություն:
Ախխխ, բայց էն պատգամավոր Թագուհին էլ չի կարող սրտաճմլիկ ասմունքել ԱԺ~ում «ժողովրդի քայլի» մասին»: