Մարզպետ Ռոմանոս Պետրոյանին հաստատ արժե պարգևատրել

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառումը

«Իրավական ուղի» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի ՔՊ-ականների «ջղայնական» գրառումներից հասկացա, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուն, մեղմ ասած, չի հաղթել։ Այնուհանդերձ, մարզպետ Ռոմանոս Պետրոյանին հաստատ արժե պարգևատրել։

Հա՛մ իրենց թեկնածուի գլխավոր Փիառ մենեջերի գործառույթ էր կատարում, հա՛մ քարոզչության պատասխանատուի, հա՛մ շտաբի պետի, հա՛մ վստահված անձի, հա՛մ ընտրական հանձնաժողովի անդամի, հա՛մ դիտորդի, հա՛մ ոստիկանի, հա՛մ ընտրողի, հա՛մ լրատվամիջոցի, տո հա՛մ էլ հենց ՔՊ-ական թեկնածուի։

Այնպես էր աշխատում, ինչպես հրշեջը հրդեհի ժամանակ։ Ուստի լրիվ արժանի է «За отвагу на пожаре» մեդալին»: