Իվանկա Թրամփը շքեղ զգեստով Լոնդոնում ընթրիքի է մասնակցել

ԱՄՆ նախագահի դուստրը՝ ընթրիքի է մասնակցել եղբայրների՝ Էրիկ եւ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ

ԱՄՆ նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը, Լոնդոնում ընթրիքի է մասնակցել եղբայրների՝ Էրիկ եւ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ։ Իվանկան  միջոցառման համար կիպ սպիտակ զգեստ է ընտրել, որը բաց էր ուսի հատվածում եւ զարդարված ադամանդներով։ Կերպարն ամբողջացնում էին Jimmy Choo ապրանքանիշի կոշիկները, ինչպես նաեւ փոքրիկ պայուսակը։

Իվանկայի համար պարզ սանրվածք էր ընտրվել, ինչպես նաեւ խոշոր ականջօղեր եւ դիմահարդարում, որի ընթացքում ընդգծել էին աչքերը։