«Դրեյքի անեծքը»

Ով է այս անգամ պարտվել ռեփերի հետ լուսանկարից հետո

Ռեփեր Դրեյքը կարծես թե շուտով այլեւս մարզիկ ընկեր չի ունենա. ռեփերի «անեծքն» իսկապես աշխատում է։ Հիշեցնենք՝  դեռ նախորդ տարի համացանցում նկատել էին, որ Դրեյքը դժբախտություն ու պարտություն է բերում նրանց, ում հետ լուսանկար է հրապարակում Instagram-ում։

Фото: скриншот Twitter @FootballStuff

Սա կատակ չէ. «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Պոլ Պոգբայի եւ «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կուն Ագուերոյի հետ լուսանկարից հետո երկու թիմերն էլ դուրս մնացին Չեմպիոնների լիգայից, ինչպես եւ «Յուվենտուսը», որի շապիկը ռեփերը կրել է իտալական ակումբի որոշիչ հանդիպումից առաջ։ Ի դեպ, սա աշխատում է ոչ միայն ֆուտբոլիստների դեպքում։ Ռեփերը լուսանկար էր հրապարակել Քոնոր Մաքգրեգորի հետ, ինչից հետո վերջինս պարտվել էր Խաբիբ Նուրմագոմեդովին։

Օրերս համացանցում եւս մեկ ապացույց է հայտնվել, որ Դրեյքի «անեղծք» գոյություն ունի։ Դեռ մարտին բռնցքամարտիկ Էնթոնի Ջոշուան ռեփերի հետ լուսանկար էր հրապարակել ու գրել. «Պատրաստ եմ քանդել անեծքը»։ Երեկ կայացել է Էնթոնիի մենամարտը Էնդի Ռուիսի հետ, որը նա... պարտվել է։