Ես հավատում եմ հրաշքներին. մեր մտքերով կարող ենք ձգել և բացասականը, և դրականը

Սկսեք հեռացնել վատ մտքերը

ա

Սննդաբան Լիլիթ Բասյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որում խոսել է դրական ու բացասական մտքերի, էներգիայի մասին։ 

«Ես հավատում եմ հրաշքներին և կարծում եմ, եթե մարդը դադարում է հավատալ դրանց, աշխարհի գույները կորչում են: Ես գիտեմ, որ մեր մտքերով կարող ենք ձգել և՛ բացասականը, և՛ դրականը:

Սկսեք հեռացնել վատ մտքերը, սկսեք աշխատել ձեր էներգիայի վրա: Սկսեք հավատալ ինքներդ ձեզ:

ա

Իմ նպատակը և աշխատանքը ոչ միայն մարդուն օգնելն է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև նրան հենց այդ հավատը տալը: Եվ այսպես, իմ աղջիկների խումբը սկսեց նիհարել: Մենք առաջ ենք գնում, ավելի ուշ ձեզ ցույց կտամ արդյունքը», - գրել է նա: