Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան. Անգելա Մերկելի ողջույնը հայերենով

Հայաստանում թեւածում է լավատեսության ոգին, երկու երկրներն ուզում են ամրապնդել հարաբերությունները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Instagram-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայերեն գրառմամբ է ողջունել.

«Բարի գալուստ։ Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան»,- գրել է նա։

«Հայաստանում թեւածում է լավատեսության ոգին։ Երկու երկրները ուզում են ամրապնդել իրենց հարաբերությունները եւ միասին ավելի սերտ համագործակցությամբ աշխատել՝ բիզնեսի, գիտության, ժողովրդավարության ամրապնդման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում»,- նշվում է անգլերեն եւ գերմաներեն գրառումներում։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիայում էր։