Ազնավուրի հավաքածուի քանդակն աճուրդի կհանվի 2.5 մլն եվրոյով

Փարիզյան «Christie’s» աճուրդի տանը կցուցադրվեն քանդակագործ, գծանկարիչ Ժերմեն Ռիշեի երկու աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվել են Շառլ Ազնավուրի մասնավոր հավաքածուում

Փարիզյան «Christie’s» աճուրդի տանը կցուցադրվեն քանդակագործ, գծանկարիչ Ժերմեն Ռիշեի երկու աշխատանքները, որոնք վերջին տարիներին գտնվել են լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մասնավոր հավաքածուում։

Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն՝ նշելով, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող «Christie’s»-ում աճուրդը նախատեսված է հունիսի 4-ին։  

Քանդակներից մեկի արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո, մյուս քանդակի սկզբնական արժեքը, որը ստացել է «Plaque Tesconi» անվանումը, կազմում է 60 հազար եվրո։