Նյու Յորքում նորաձեւության շաբաթվա ընթացքում Քենդալ Ջեններն ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին ու դրանց հաջորդող երեկույթներին։ Քիմ Քարդաշյանի քույրը միշտ հիասքանչ տեսք ունի միջոցառումների ընթացքում, ընդ որում, առօրյայում եւս ոչ պակաս ոճային հագուստ է կրում։
Մոդելը հերթական անգամ հիացրել է ոճային կերպարով։ Նա սեւ, կարճ զգեստ է ընտրել եւ կաշվե երկարաճիտ կոշիկներ։ Փոքրիկ, շագանակագույն պայուսակը եւ արեւային ակնոցն ամբողջացրել էին 23-ամյա Քենդալի պարզ, ունիվերսալ կերպարը։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram
0Comments