Սասուն ջան,լա՞վ չի չէ

Բումերանգի կանոնը գործում է ամենուր

Բումերանգի կանոնը գործում է ամենուր, բոլոր ժամանակներում, եթե մի քանի ամիս առաջ իշխանություններն էին խրախճանք բռնել արցախյան ազատամարտի թեմայով, այսօր իշխանության ազատամարտիկներն են նեղվում այդ համատարած խրախճանային վերաբերմունքից: Ազգային ժողովում մի քանի օրինագծի քվեարկությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նախագահությանը հիշեցրել է, որ Հանրապետությունում եռատոն է, բանն այն է, որ նիստը սկսելուն պես նախագահ Արարատ Միրզոյանը չէր շնորհավորել այդ կապակցությամբ, Միքայելյանը մի տեսակ նեղսրտած ելույթ ունեցավ.«Հարգելի գործընկերներ, այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շոնրհավորեմ Շուշվա ազատագրման օրվա կապակցությամբ»։
Միքայելյանը ,այս հայտարարությունից հետո ԱԺ դահլիճից հեռացել է:

Դեռեւս ամիսներ առաջ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում այդ նույն Սասուն Միքայելյանն էր, որ հայտարարեց, թե հեղափոխության հաղթանակը եթե կուզեք ավելի կարեւոր է, քան արցախյանը: Այս հայտարարությանը բուռն գործընթացներ հաջորդեցին: Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հակադարձումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հորդորեց որոշ պաշտոնանկություններ իրականացնել, պաշտպանության բանակի հրամանատարը ստիպված եղավ լքել իր պաշտոնը, ապա հրապարակային նախազգուշացում եղավ, որ այլեւս չփորձեք խառնվել հայաստանյան ներքին կյանքին: Արցախյան պատերազմի լեգենդները դարձան Նիկոլ Փաշինյանի քմահաճության, անձնական ամբիցիաների զոհը: Մի կողմից Արցախում, մյուս կողմից Հայաստանում, որտեղ անազատության մեջ հայտնվեցին Արցախի հերոսները՝ Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան:

Այս համընդհանուր խրախճանքի մեջ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանի համար պարարտ հող էր ստեղծվել հայտարարելու համար, որ սամանին զոհեր ենք տվել հանուն ոչնչի: Այլ կերպ ասած՝ այս իշխանությունը իր վարքով ամեն օր է ցույց տվել, որ իր համար Արցախի հարց, արցախցի գոյություն չունի՝ չհասկանալով, որ դա է նաեւ Հայաստանի գոյության հիմքը: Ու զարմանալի է, որ այսպիսի մթնոլորտում Սասուն Միքայելյանը այլ բան էր ակնկալում իր կուսակից ընկերներից, թե պիտի արժեվորեին այդ օրը, մի քանի տող շնորհավորանքի խոսքեր կարդային: Նրանք անգամ դա են համարել մեծ շքեղություն: Այնպես որ, պարոն Միքայելյան, ձեր ցանած բողկը ինքներդ էլ կերեք, գրում է hayeli.am: