Հյուպատոսը 500 կմ կտրելու ա, ու գնա, էդ մարդու կենդանի լինելը հավաստի՞. Փաշինյան

Եկեք ինովացիոն եղանակով սա անենք

«Անձը տարին մեկ անգամ պետք է հաստատի իր ողջ լինելն անձամբ բանկ այցելելով ու թարմացնելով պլաստիկ քարտը: Ինչ վերաբերում է արտասահմանում գտնվող թոշակառուների մահվան հանգամանքը արձանագրելու ինստիտուտին, ապա այն թերի է: Արտասահմանում ողջ լինելու հանգամանքը հաստատելը սահմանված է այսպես՝ դա անում են նոտարական գործառույթներն իրականացնող հյուպատոսներն ու պարտադիր չէ, որ անձի ողջ լինելը հաստատվի մահճակալից ելնելով, դա կարող է հաստատել այլ անձ»,- «Պետական կենսաթոշակների մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: 

«Եկեք ինովացիոն եղանակով սա անենք, 21-րդ դարն է: Հյուպատոսը 500 կմ կտրելու ա, ու գնա, էդ մարդու կենդանի լինելը հավաստի՞: Անկողնում պառկած ՀՀ ամեն քաղաքացի ունի հյուպատոսի հասանելիությո՞ւն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: