Կենդանաբանական այգու դիմաց իրականացվող ակցիաները ուղղորդված են

Որպես քաղաքացի շատ նորմալ եմ համարում այգու դիմաց բողոքի ցույցերին, իրենց իրավունքն է խաղաղ ցույցեր անցկացնելուն, սակայն իրականացվել են բազմաթիվ ստուգումներ, որոնց արդյունքները կհրապարակվեն. Ռուբեն Խաչատրյան

Որպես քաղաքացի շատ նորմալ եմ համարում Կենդանաբանական այգու դիմաց բողոքի ցույցերին, իրենց իրավունքն է խաղաղ ցույցեր անցկացնելու, իրենց  մտահոգությունները բարձրաձայնելու, սակայն իրավական երկրում ենք ապրում  եւ նույն ցուցարարները դիմել են տարբեր իրավական հաստատություններին, քաղաքապետարանին, իրականացվել են բազմաթիվ ստուգումներ, որոնց արդյունքները կհրապարակվեն։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։  

Նա շեշտեց՝ ակցիաները ուղղորդված են մարդկանց կողմից, որոնք կապ չեն ունեցել կենդանաբանական այգու հետ, նրանք կենդանիների առեւտրով զբաղվողներ են, նրանք ռեստորաններում կենդանիներ ցուցադրողներ են, մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն տարբեր էկզոտարիումներ բացելու կամ արդեն ունեն, մարդիկ, ովքեր դեմ են կենդանիների առեւտուրը կանոնակարգելուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։