Շրի Լանկայի ահաբեկչությունները կարող էին երկրից դուրս ծրագրված լինել

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում որոտացել է ութ պայթյուն

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող էին ծրագրված լինել արտասահմանից:

«Շատ հավանական է, որ ահաբեկիչները շփվել են արտասահմանից մարդկանց հետ, որոնք օգնել են նրանց»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Սիրիսենան:

Նա նշել է, որ ԻՊ-ն նոր ռազմավարություն է կիրառում, ըստ որի խմբավորման թիրախ են դառնում ոչ մեծ պետությունները: Շրի Լանկայի նախագահը կոչ է արել ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին հանգիստ թողնել իր երկիրը:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում որոտացել է ութ պայթյուն։ Առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է 250-260 մարդ։ Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Շրի Լանկայի իշխանությունների տվյալներով, պետության տարածքում գործում է այդ կազմակերպության շուրջ 130-140 անդամ։ Քննության վարկածով, հարձակումներին մասնակցել է 9 ահաբեկիչ-մահապարտ։