Տուրիզմի կոմիտե ունե՞նք, թե՞ լուծարել են. Լիկա Թումանյան

Ավիատոմսերի գները ահավոր բարձր են, երևի միայն մեծահարուստների համար ա Երևանի ուղղությունը

Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տուրիզմի կոմիտե ունե՞նք, թե՞ լուծարել են:

Էսօր մայիսի 1-ն ա: Ավիատոմսերի գները ահավոր բարձր են, երևի միայն մեծահարուստների համար ա Երևանի ուղղությունը: Լավ, ասենք, եկան էդ մեծահարուստները, և՞…

Հյուրերին ոչ մի տեղ չես կարող տանել՝ գրեթե բոլոր թանգարանները փակ են, անգամ Կասկադի շարժասանդուղքը չի աշխատում: Լավ ա՝ ռեստորաններն են աշխատում, գոնե համով կուտեն: Էլ չեմ ասում, որ ճանապարհին ինչքան ուժ ունես՝ շեղում ես, որ չնկատեն չստացված աղբահանությունը… Էհ… թռիչքաձև տուրիզմի զարգացում եմ ասել, է՜…»: