ԱՄՆ-ն պահանջում է, որ Մադուրոն Վենեսուելայից հեռանա

Նրան հարց է ուղղվել, թե հիմա ի՞նչ ուղերձ կհղեր Մադուրոյին

ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի տարածքը լքի: Այս մասին CCN-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրան հարց է ուղղվել, թե հիմա ի՞նչ ուղերձ կհղեր Մադուրոյին: «Օդանավը գործարկեք»,- պատասխանել է Պոմպեոն: Նա մի քանի անգամ կրկնել է, որ Վենեսուելայի նախագահի համար երկիրը «լքելու ժամանակն է»: 

«Նրա համար Վենեսուելան լքելու ժամանակն է: Նրանք, ովքեր պատրաստ են աջակցել ժողովրդավարությանն ու ազատությանը, պետք է լավ նախապատրաստվեն նրան, որպեսզի դառնան անցումային գործընթացի [իշխանության փոխանցման] բաղկացուցիչ մասը եւ սկսեն փոխգործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- ամփոփել է Պոմպեոն: