Նեյմարը Մարսելոյին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից»

 

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»: Այսպիսի տեղեկություն ունի El Chiringuito-ն:

Ըստ աղբյուրի տվյալների՝  27-ամյա հարձակվողն իր ցանկության մասին արդեն հայտնել է Բրազիլիայի հավաքականի իր թիմակից Մարսելոյին, ով հանդես է գալիս «սերուցքայինների» կազմում:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին «Բարսելոնայից»: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ բրազիլացին ցանկանում է լքել փարիզեցիների շարքերը և վերադառնալ «Բարսելոնա»: Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ն և հարձակվողի հայրը, ով նաև նրա գործակալն է, հերքում են նրա՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին լուրերը: