Ռեփեր Գուֆը հրապարակել է սարսափելի հրդեհի տեսագրությունը

Հրդեհը տեղի է ունեցել Ապրելեւկա քաղաքի Նարո-Ֆոմինսկ շրջանում, արտիստի տան հետ ամեն ինչ կարգին է

39-ամյա ռեփեր Գուֆը երկրպագուներին ստիպել է անհանգստանալ. այսօր համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում այրվում է հիփ-հոփ կատարողի հարեւանների տունը։

Միջադեպի պահին երաժիշտն իր տանն է գտնվել, որտեղից հետեւել է հրդեհին եւ տեսագրել այն։ Հրդեհը տեղի է ունեցել Ապրելեւկա քաղաքի Նարո-Ֆոմինսկ շրջանում։ Արտիստի տան հետ ամեն ինչ կարգին է։ Կրակը կարող էր անցնել նաեւ նրա կոտեջ, սակայն հրշեջները կարողացել են մեկուսացնել հրդեհի օջախը։

Երաժիշտի համերգային տնօրենը մեկնաբանել է տեղի ունեցածը։ «Հրդեհի տեսագրությունն, իսկապես, Գուֆն է կատարել։ Նա առաջիններից է նկատել, որ այրվում է հարեւանների տունը։ Հրշեջներն արագ են աշխատել, եւ, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Վտանգ կար, որ կրակը կտարածվի դեպի երաժիշտի տուն, սակայն դա տեղի չի ունեցել»,- «КП»-ի հետ զրույցում պարզաբանել է նա։

Հրդեհի պատճառը կրակի հետ անզգույշ վարվելն է եղել։