Արաքսաշենում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 26-ին, ժամը 14:47-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արաքսաշեն գյուղի երկաթգծի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 15:33-ին: Փայտյա վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է (մոտ 21 քմ):