Ռոնալդուն ապաքինվել է եւ կխաղա «Այաքսի» դեմ

Ռոնալդուն վնասվածքը ստացել էր մարտի 25-ին, Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ին ընտրական մրցաշարի խաղում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապաքինվել է վնասվածքից հետո եւ պատրաստ կլինի Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպմանը, հաղորդում է Marca-ն։ 34-ամյա ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է եւ վերականգնողական փուլը սպասվածից շուտ է ավարտել։

Ռոնալդուն կարող է մասնակցել նաեւ «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա ապրիլի 6-ին, սակայն թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ռիսկի չի դիմի։

Ռոնալդուն վնասվածքը ստացել էր մարտի 25-ին, Սերբիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ին ընտրական մրցաշարի խաղում։

«Այաքս» - «Յուվենտուս» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին Ամստերդամում, պատասխան խաղը՝ ապրիլի 16-ին Թուրինում։