Ազատագրում

Իմ Օրհնությունը չեմ տալիս նրանց, ովքեր իրենց անգործության են մատնել, այլ նրանց, ովքեր ուրախությամբ համակերպվել ու լի են ակնկալիքներով

 

Մարտի 28

 

Եղեք խաղաղ, ազատ ու հանգիստ, հանդարտ եղեք: Ես հսկում եմ ձեզ: Խաղաղվեք Իմ Սիրո մեջ: Ուրախացեք Սրբության Գեղեցկությամբ: Դուք Իմն եք: Ձեր ազատագրումը մոտ է արդեն, բայց այդ դռները բացվում են Շնորհակալությամբ և Ուրախությամբ:

Աշխատիր մշտապես ուրախ լինել, շատ երջանիկ ու շնորհակալության զգացումով լեցուն: Իմ Օրհնությունը չեմ տալիս նրանց, ովքեր իրենց անգործության են մատնել, այլ նրանց, ովքեր ուրախությամբ համակերպվել ու լի են ակնկալիքներով: Խինդը արտահայտությունն է արտաքին ուրախության: Դրա համար է, որ հանձնարարում եմ ձեզ՝ Սիրել ու Խնդալ: